20.04.2025
Հայաստանն ու Իրանը սերտացնում են գործակցությունը մաքսային ոլորտում
prev Նախորդ նորություն

Աշխարհը չէր սպասելու, թե երբ ՀՀ-ն վերջապես կկառուցի «Հյուսիս-Հարավ» մայրուղին. փորձագետ

Ըստ Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթիի՝ Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը համաձայնության են հասել Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային երթուղու գործարկման հարցում: Այս մասին հիշեցնում է արևելագետ Արմեն Պետրոսյանն ու շարունակում.


"Ծրագրի նախագիծն արդեն իսկ տրամադրվել է կողմերին։ Ենթադրվում է, որ մինչև 2022թ. գարուն կիրականացվի երթուղու փորձարկումը։

Այսինքն, արդեն իսկ կարելի է փաստել, որ իրանական «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքն առնվազն Ադրբեջանի տարածքով տարանցմամբ իրականություն կդառանա։

Շուրջ 8 տարի քննարկվող այս նախագծի համատեքստում, բնական է, որ աշխարհը չէր սպասելու, թե երբ Հայաստանը վերջապես իր տարածքում կկառուցի «Հյուսիս-Հարավ» մայրուղին, կբարեկարգի առանցքային ճանապարհները։ Բայց այս հանգամանքը պետք է միայն նոր խթան հանդիսանա՝ օր առաջ մեր երկրի ներսում ռազմավարական ենթակառուցվածքները նախապատրաստելու հետ կապված, քանի որ և՛ Իրանը, և՛ Վրաստանը միևնույն ռազմավարական մարտահրավերին են բախվել՝ ահռելի ծավալով և համակողմանի կախվածությունը թյուրքական գործոնից",- հավելել է փորձագետը։


 


 

Ի՞նչ է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը պարտավորեցրել Ադրբեջանին․ ԱԳՆ հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար