ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, վաղեմի երազանքն էր. Փաշինյան
Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների:
Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,- գրել է նա:
Նշենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, որոնց արդյունքներով Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը նաև պարտվել է խոշոր քաղաքներում: