24.11.2024
Ոստիկանությունը ցրեց ցույցը եւ բերման ենթարկեց տասնյակ մարդկանց
prev Նախորդ նորություն

Վարչապետը հպանցիկ անդրադարձավ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ կարճ անդրադարձավ հուլիսի 17-ին Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակմանը:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գրոհի ընթացքում սպանվել է ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: Վարչապետը կառավարության անդամների անունից ցավակցեց Վանոյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ տեղի ունեցածն անթույլատրելի է: «Տեղի ունեցածն դատապարտելի է, քանի որ բռնությամբ հնարավոր չէ հասնել իրական փոփոխությունների: Այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է, եւ իշխանությունը ամեն ինչ անելու է իրավիճակին լուծում տալու համար», - հայտարարեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրեց Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին: Բերման են ենթարկվել ցուցարներ։ Բերման ենթարկելիս ոստիկանական պատնեշի ետևում հայհոյանքներ էին լսվում թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների կողմից։ Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ կիրառվեց։

Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չմնացին։ Բերման ենթարկվեցին նաև ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։

Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներն իրենց զորակցությունն էին հայտնում Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, ոքվեր արդեն հինգերորդ օրն է իրեց վերահսկողության տակն են պահում գնդի տարածքը եւ այնտեղ գտնվող չորս պատանդ ոստիկանների:

Նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգայսնի հրաժարականը եւ ազատ արձակել իրենց առաջնորդ, "Հիմնադիր խորհրդարանի" վարչության անդամ Ժիրայր Սէֆլիյանին, ում շաբաթներ առաջ ձերբակալել էին պետական հեղաշրջման պատրաստման մեղադրանքով: