24.11.2024
Երևանում տեղի է ունենում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է գրանցվել. մահացել է 35 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 522 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 348 877, վերջին մեկ օրում` 6631 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 14 579 պացիենտ: Մեկ օրում նվազել է 919-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 314 020 անձ` վերջին մեկ օրում 1403 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 7485 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1438 է: