25.11.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Սև ուրբաթ»-ի մասին հայտարարություն է տարածել
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է քաղաքական կարիերա սկսելու մասին

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը (1 մլրդ դոլար՝ ըստ Forbes-ի) հայտարարել է, որ մտադիր է քաղաքական կարիերա սկսել: Այդ մասին նա ասել է ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք մտնել քաղաքականություն, Վարդանյանն ասել է, որ իրեն վերջերս շատ հաճախ են հարցնում այդ մասին: «Ես դրան պատասխանում եմ կարճ՝ այո։ Բայց քաղաքականության մեջ, որը ես տեսում եմ, այլ կերպ եմ ձևակերպում այդ հարցի պատասխանը, քան պարզապես քաղաքական կուսակցություն, երկիրը ղեկավարելու ցանկությունը», — հայտարարել է գործարարը։


Հարցին, թե պատրաստ է արդյոք դառնալ Հայաստանի նախագահ, Վարդանյանը նշել է, որ այդ մասին իրեն նույնպես հարցնում են: «Պետք է տրամաբանությունից զուրկ լինել, որպեսզի այժմ ցանկանալ երկիրը ղեկավարել այսօրվա վիճակում: Երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում։ Ապագան միանգամայն անհասկանալի է», - նկատել է գործարարը։


Նա կարծում է, որ այժմ սուր է դրված Հայաստանի՝ որպես անկախ պետության պահպանման հարցը, ուստի նման իրավիճակում «պատասխանատվություն ստանձնել պետության ղեկավար դառնալու համար, պետք է շատ համարձակ մարդ լինել»:


«Եթե էլիտան կոնսոլիդացվում է և որոշում, որ ես լինեմ, կամ մեկ ուրիշը, ցանկացած որոշում հնարավոր է, որովհետև ես պատրաստ եմ և՛ կոշկակար լինել իմ ազգի համար, և՛ հավաքարար, և՛ ղեկավար», - ասել է Վարդանյանը:


«Եթե ես պատասխանատվություն եմ վերցրել, որ ես մեկն եմ այն մարդկանցից, ովքեր պատրաստ են պատասխանատվություն կրել Հայաստանի ապագայի համար, ուրեմն պետք է պատրաստ լինի ցանկացած պաշտոնի և ցանկացած դիրքորոշման, որը կարող է լինել ինչպես այս, այնպես էլ կարող է լինել բոլորովին այլ: Օրինակ՝ Գվատեմալայում դեսպան, եթե դա կարեւոր լինի Հայաստանի համար», - հավելել է Վարդանյանը։