24.11.2024
Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվեն են հումանիտար խնդիրները. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է առաջնորդվել ՀՀ շահերով. Մինասյան

Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, չի գիտակցում ո՛չ իր դերը, ո՛չ էլ ստացած մանդատի արժեքը, չի կարողանում առաջնահերթ խնդիրները տարբերել երկրորդականից։ Այս մասին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:


Նրա խոսքով՝ երկրի առջեւ ծառացած սպառնալիքների ֆոնին իշխող ուժը շփոթվում է հերթական մանիպուլյացիաներից, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններից ու հանրության ուշադրությունը շեղելու շահարկումներից։ Նա նշեց, որ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված՝ ընդդիմությունը ցանկանում էր հրատապ արտահերթ նիստ նախաձեռնել, սակայն իշխող ուժը, խախտելով օրենքը, մերժեց նախաձեռնությունը։


Անդրադառնալով սահմանազատում եւ սահմանագծում սկսելու գործընթացին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հարցում ՀՀ իշխանությունը պարտավոր է առաջնորդվել ՀՀ շահերով:


«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումից», - ընդգծեց խմբակցության քարտուղարը: