19.04.2025
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք, գրանցվել է 55 մահ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել. 2 մարդ մահացել է

Նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 648 քաղաքացու հետազոտություն, որից 3 294-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 2 մահ: 47-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վիճակ արգանդի էքստիրպացիայից հետո:

95-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:


 


 

ԱԺ քաղաքական մեծամասնությունը քննարկում է 2022 թվականի պետական բյուջեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար