19.04.2025
Հայաստանը բազմամակարդակ կապի մեջ է Ռուսաստանի հետ և տեղեկացրել է ՄԱԿ-ին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 982 նոր դեպք, գրանցվել է 55 մահ

Հայաստանում նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 982 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 330 895 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 271 138, վերջին մեկ օրում` 10 870 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 23 856 պացիենտ․ մեկ օրում նվազել է 226-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 298 492 անձ` վերջին մեկ օրում 1 153 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 7 153 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1394 է:


 


 

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել. 2 մարդ մահացել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար