23.11.2024
Նոյեմբերի 18-19-ը Հայաստանում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 1309 նոր դեպք, 78 մահ մեկ օրում

Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1 309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 830 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 227 063 վերջին մեկ օրում` 11 431 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 28 625 պացիենտ. մեկ օրում նվազել է 813-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 289 900 անձ` վերջին մեկ օրում 2 044 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6 937 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 368 է: