21.04.2025
Հակառակորդը կրակել է Խաչիկ գյուղում հողային աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախի համայնքապետին կալանավորելու որոշում է կայացվել

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։


«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։


Նախաքննության սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Որոշումը, սակայն, դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որն էլ բավարարել է այն և Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացրել։


 


 


 


 


 


 


 

Բաքուն շարունակում է Արցախի բնակչության դեմ հանցավոր գործողությունները․ Գեղամ Ստեփանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար