20.04.2025
Գիշերը կորոնավիրուսից հղի է մահացել. նախարար
prev Նախորդ նորություն

Լավ կլինի լռե՛ք. Հովսեփյանին զայրացրել են Փաշինյանի խոսքերը բանակի կարիքների մասին

«Իմ՝ վարչապետ դառնալուց հետո չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա: Ու էդքան շահարկվող ՍՈՒ-30-ները դրա վառ ապացույցն են»: Այս մասին «Հանրային»-ի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս հայտարարությանն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ քննադատելով Փաշինյանին:


«Էս լո՞ւրջ: Կլինի ես ասեմ ի՞նչ է պետք: Գուցե էդ դեպքում մի քիչ ես էլ իմ վաստակն ու իմ նման լիքը մարդիկ իրենց վաստակածը խնայեն:


Վրանները դուք եք գնել, ամրաշինական աշխատանքները դուք եք արել, ջերմադիտակներ ու գիշերային տեսահսկման սարքեր դուք եք գնել, զրահաբաճկոնների մասին էլ չասեմ և այսպես շարունակ (թվելու չի):


Լավ կլինի լռե՛ք և ոչինչ չխոսեք այս մասին, որ մենք էլ լուռ ու մունջ մեր վարկերը փակենք»,- գրել է նախկին պատգամավորը Facebook-ի իր էջում:


 


 

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակման 810 նոր դեպք և 35 մահ մեկ օրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար