24.11.2024
Նիդեռլանդները Հայաստանի քաղաքացիների համար մուտքի նոր կանոններ է սահմանել
prev Նախորդ նորություն

Bank of America-ն նավթի գինը մեկ բարելի դիմաց 120 դոլար է ակնկալում 2022 թվականի կեսերին

Ամերիկյան բանկային հսկա Bank of America Corp. (BofA) Brent տեսակի նավթի գնի կանխատեսումը 2022 թվականի կեսերին բարձրացրել է բարելի դիմաց մինչեւ 120 դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով BofA-ն։


Ինչպես նշում է բանկը, գլոբալ էներգետիկ ճգնաժամը հանգեցրել է գազի եւ ածխի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում, եւ դա արագացրել է Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում վաճառվող էտալոնային նավթային ֆյուչերսների գների վերականգնումը մինչեւ նախկին բարձր արժեքները:


Բացի այդ, Բլումբերգի տվյալներով, BofA-ն պարզաբանում է, որ բենզինի պահանջարկի աճը դիզելային եւ ավիացիոն վառելիքի հետ միասին վերամշակող հզորությունների սահմանափակումների հետ կարող է հետագայում արագացնել նավթի գների աճը 2022 թվականին: