24.11.2024
Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի պատգամավորներին
prev Նախորդ նորություն

Չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում թեստավորումը լինի շաբաթը մեկ անգամ.նախարար

ՀՀ առողջապահության նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը: Ըստ այդմ չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նախարար Անահիտ Ավանեսյանը:


"Նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են",- նշեց նա:


Նշելով, որ աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում, նախարարը նշեց, որ պետք է ամեն ինչ անել հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը: