25.11.2024
Շաբաթ-կիրակի օրերին պոլիկլինիկաներում կլինեն հերթապահ մանկաբույժներ. քաղաքապետարան
prev Նախորդ նորություն

Եվս մի բուժհաստատությունում COVID-ի բուժօգնության և սպասարկման ծառայություն է ծավալվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հոկտեմբերի 8-ի հրամանով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ առանձնացված բաժանմունքում կծավալվի կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն՝ մինչև 45 մահճակալով (40՝ սոմատիկ, 5՝ վերակենդանացում):


««Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանին՝

1) Կազմակերպության առանձին բաժանմունքում կազմակերպել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը 2021 թվականի հոկտեմբերի 8-ից,

2) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:


3. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին՝
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:


4. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին՝ սահմանված կարգով իրականացնել Կազմակերպության կողմից կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` փոխհատուցման համար` հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացրած բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները փաստող փաստաթղթերը:


5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին՝ սահմանված կարգով կազմակերպել Առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը»,-նշված է հրամանում: