23.11.2024
Կստեղծվի աշխատանքային խումբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի շրջանակներում
prev Նախորդ նորություն

Լիտվան Հայաստանին է փոխանցել «Մոդերնա» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ

Իրագործելով Covid-19-ի դեմ պայքարում երրորդ երկրներին աջակցելու ծրագիրը, Լիտվան Հայաստանին է փոխանցել  «Մոդերնա» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ:


Ինչպես հայտնում է Լիտվայի առողջապահության նախարարությունը, պատվաստանյութի խմբաքանակի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Վիլնյուսի օդանավակայանում, հայկական պատվիրակության ներկայությամբ, որը գլխավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս, հիշեցնենք, Լիտվայում էր պաշտոնական այցի շրջանակներում: