9.07.2025
«Հայաստան» խմբակցությունը պարգևավճարները փոխանցել է Արցախի վերականգնողական կենտրոնին
prev Նախորդ նորություն

ԵՊՀ-ն կփոխհատուցի իր աշխատակիցներին ՊՇՌ թեստի համար

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։


Համաձայն հրամանի, ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։


"Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ Ձեր ստորաբաժանման ղեկավարին", – ասված է հաղորդագրության մեջ։


 


 


 

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ