ԱՄՆ-ն ներդրում է կատարում Բաքվի և Երևանի միջև չկարգավորված հարցերի լուծման գործում. դեսպան
ԱՄՆ-ն փորձում է հնարավորություններ գտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության համար։ Այս մասին լրագրողներին հայտնել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիթցենբերգերը, գրում է գործակալությունը haqqin.az-ը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ավարտից հետո մնում են մի շարք չլուծված հարցեր։ ԱՄՆ-ն ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև չկարգավորված հարցերի լուծման գործում»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Լիտցենբերգերի խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է կողմերին համոզել, որպեսզի այդ հարցերը կարգավորվեն արդար և իրավահավասար:
«Ես գիտեմ, որ դրա համար որոշակի ժամանակ և գործընթացներ են անհրաժեշտ։ Մենք մեր կողմից շարունակելու ենք համագործակցել և օգնել կողմերին այս ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանի բնակչությունն ու երկրներն ապրեն խաղաղության և համակեցության պայմաններում»,- եզրափակեց նա: