ԶՊՄԿ-ի պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերի վաճառքի հետ կապված գործարքը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է։
Նա հիշեցրեց, որ ԶՊՄԿ-ն միշտ իր հետ էին կապում: «Բայց ես ոչ մի կապ չունեի այդ կոմբինատի հետ։ Եվ ո՞վ էր անում։ «Հայկական ժամանակը»։ Հիմա ո՞վ է փայ մտել։ Հավանաբար, Հայաստանի պատմության մեջ սա ամենամութ գործարքն է», - ասաց նա ու հավելեց, որ անհասկանալի է, թե ինչու պետությանը փոխանցված 15 տոկոս բաժնեմասի բաժնեմասի կառավարումն էլ փոխանցվում է վարչապետի ապարատին։
«Սա աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆիննախի կամ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ի՞նչ պրոֆեսիոնալ տվյալներ ունի վարչապետի ապարատը նման կառավարման համար։ Սա ուղղակի մասնակցություն է ամենախոշոր կոմբինատում եւ ֆինանսական հոսքերին հետեւելուն։ Սա կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ է, լկտիության աստիճանի»,- այսպիսի գնահատական է տվել Ռոբերտ Քոչարյանը։