44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, երբ դաժան հրետակոծությունների էր ենթարկվում Ստեփանակերտը, սակայն Արցախի նախագահի նստավայրը 300 մետր շառավղով ոչ մի արկ չի պայթել, մեկ ջարդած ապակի այդ շենքի վրա չկա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, այս փաստը հարցեր է առաջացնում: «Ինձ համար անհասկանալի է, որ այդ քանակով մեր շարասյուները օդից ուղղակի ոչնչացնում էին դեռ դիրքեր չհասած: Կարող էր լինել 1-2 դեպք, բայց այսպիսի սիստեմի վերչածված գործողություններն ինձ մոտ հարցեր են առաջացնում», - ասաց նա: Երկրորդ նախագահը չի կարծում, որ Բաքուն խնայում էր Արայիկ Հարությունյանին:
«Արայիկ Հարությունյանն այն ժամանակ հայտարարում էր, որ Գյանջայի հրետակոծումն իր հրամանով է եղել: Ես կարծում եմ, որ այդ շենքում եղել են ամբողջ պատերազմի ժամանակ մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը», - ասաց է նա:
Նրա խոսքով, Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100 կմ հեռավորության վրա Զաբուղի կամուրջ ոչնչացնել, եւ այդ շենքը չեն կարողացել թիրախավորե՞լ: Դա ծիծաղելի է, այդպես չի լինում: «Կան մեծ կսկածներ, որոնք մինչեւ չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի լինելու»,-ընդգծեց Քոչարյանը:
«Լուրջ առաջարկներ եմ ունեցել»
Քոչարյանը տեղեկացրեց, որ պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ է ունեցել, թե ինչ պետք է անել պատերազմում բեկում մտցնելու համար:
«Երրորդ-չորրորդ օրը հանդիպել եմ ՀՅԴ բյուրոյի անդամների հետ, իրենց ասել եմ, որ եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում: Նույն խոսակցությունն ունեցել եմ եւ Բակո Սահակյանի, եւ Արկադի Ղուկասյանի հետ: Իմ առաջարկը եղել է՝ հավաքվել միասին եւ պետք է բեկում մտցնել պատերազմի մեջ: Արել են ամեն ինչ՝ չլսելու համար: Ո՞նց սա բացատրեմ»,-ասաց նա:
Քոչարյանը նկատեց, որ կարող է միայն եզրակացություններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում է: «Փաստերը հետեւյալն են, որ Ջեբրայիլից մինչեւ Շուշի՝ Ջեբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, հասել են մինչեւ Քարին տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել», - նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով, որ բացատրություններ չունի, թե ինչու:
Երկրորդ նախագահը հարցրել է նաև տարբեր զինվորականների: «Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ Վիտալի Բալասնայանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղությամբ պատասխանատու: Երբ այս ամենը համադրում ես, դու տեսնում ես, որ կամ եղել է ուղղակի ապուշության գագաթնակետը, կամ եղել է, այո, դավաճանություն: Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Այս պարագայում եղել է մի թեզ, որ տարածված էր այն ժամանակ, որ Ալիեւը մինչեւ Շուշին չվերցնի, չի կանգնելու: Տպավորությունն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ողջ մարշրուտը կամ բացում էին, կամ առնվազն չէին փակում: Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորություն»,-հայտարարեց նա:
Մեղքը կարող են բարդել զինվորականների վրա
Այս մեկ տարվա ընթացքում, Քոչարյանի խոսքով, եղել են տարբեր ակնարկներ պատերազմում մեղավորության եւ պատասխանատվության մասին. «ակնհայտ է, որ փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, գեներալների վրա»:
«Պետք է հասկանալ՝ այդ ֆունդամենտալ սխալ որոշումներն ում կողմից են կայացվել. Եթե նախաձեռնողը եղել է բանակը՝ գլխավոր շտաբը, գեներալիտետը, դա մի հարց է, եթե այդ որոշումները, օրինակ, ջոկատներին անցնելու, եղել է վարչապետի կողմից, դա մեկ այլ հարց է: Բայց ես հիմա տեսնում եմ, որ փորձ է արվում ստեղծել ֆոն, որ սա թալանչի, կոռումպացված գեներալների գործունեության արդյունք է պարտությունը», - ասաց նա:
Քոչարյանը հիշեցրեց, որ իշխանությունը պարգեւատրում էր զիվորականներին հերոսների կոչումներով, շէքանշաններով հողեր հանձնելու ժամանակ և հարց հնչեցրեց. «Այդ մասին չէին մտածո՞ւմ (թալաի մասին)»:
Նրա խոսով, պետք է այդ գեներալները սկսեն խոսել, պատմել ճշմարտությունը: «Հակառակ դեպքում ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»,-հայտարարեց Քոչարյանը: