11.07.2025
Էրդողանը, չունենալով ռեսուրսներ, միայն բարձրացնում է խաղադրույքները. փորձագետ
prev Նախորդ նորություն

Անթույլատրելի է այսօր Բաքվի ու Անկարայի հետ բովանդակային բանակցություններ սկսել. ՀՀԿ խոսնակ

Չի կարելի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ,երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


«Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։


Ինչու՞։ Ասեմ…


Կապիտուլյացիայից հետո եւ կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։


Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։


Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։


Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ,ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։


Հայաստանի իշխանությունն ,ինչպես հունվարի 11-ին,այս անգամ եւս մնալու է դիտորդի դերում։


Չի կարելի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ,երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։


Չկա խաղաղության օրակարգ,կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ,որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»,- գրել է նա։


 


 


 

Իշխանությունը պետք է պատասխան տա գերիների խոշտանգման համար. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ