25.04.2024
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի կառույցները
prev Նախորդ նորություն

Անհետ կորած զինծառայողների ծնողներից խոշոր գումարներ հափշտակելու համար դատի է տրվել 8 անձ

2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված՝ արցախյան պատերազմի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության հրապարակումից հետո արձանագրվել էին պատերազմի ընթացքում անհետ կորած, զոհված, ինչպես նաև գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:


Մասնավորապես, անձինք, տարբեր եղանակներով կապեր են հաստատել ՀՀ ԶՈՒ զոհված, անհայտ կորած համարվող կամ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողների, հարազատների հետ՝ ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորականներ կամ ՀՀ ԱԱԾ-ի, այլ երկրի անվտանգության ծառայությություններ ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցողներ: Շահելով ծնողների, հարազատների վստահությունը՝ այդ անձինք վերջիններիս հավաստիացրել են, որ հստակ տեղեկություններ ունեն իրենց որդու ողջ լինելու, Ադրբեջանի կոնկրետ բնակավայրում կամ կոնկրետ քրեակատարողական հիմնարկում գտնվելու վերաբերյալ, ունեն հնարավորություններ միջնորդավորված, այլ երկրներում իրենց անձնական կապերն օգտագործելով, համապատասխան գումարի, կաշառքների դիմաց ապահովել գերության մեջ գտնվող իրենց հարազատի բուժումը, ինչպես նաև գերությունից ազատումը և երրորդ երկրի տարածքով ՀՀ տեղափոխումը:


Առանձին դեպքերում նրանց հաջողվել է նշված պատրվակներով ստանալ առաջարկված խոշոր չափերի գումարների մի մասը, սակայն խարդախությամբ նրանցից հափշտակություն կատարելու իրենց հանցավոր մտադրությունները տվյալ անձինք մեծամասամբ մինչև վերջ իրականացնել չեն կարողացել, քանի որ իրացված օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից:


Գերության մեջ գտնվող, անհետ կորած կամ զոհված անձանց հարազատներից վերոնշյալ սխեմայով հափշտակություններ կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի, 34-178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 12 քրեական գործ: Կատարված նախաքննության արդյունքում 9 քրեական գործով 9 անձի նկատմամբ նույն հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1-ին նկատմամբ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:


8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններով ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնցով ներկայում դատաքննությունը շարունակվում է:


 


 

Պատերազմից հետո 7000 ուսանող ստացել է մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online