25.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 896 նոր դեպք և 25 մահ
prev Նախորդ նորություն

«ՀայՓոստի» բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ

«ՀայՓոստ» ընկերությունը տեղեկացնում է, որ փոստային բոլոր բաժանմունքներում այուհետ մատուցելու է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն կտա ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։


«ՀայՓոստի» բաժանմունքներում հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․



  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

  • ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)

  • ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում

  • ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ

  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:


«ՀայՓոստը» նախատեսում է նաև ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը: