27.07.2025
Պատրաստվեք առաջիկա պատերազմին. Ալեն Ղևոնդյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ շարունակելով.

"Այսօր ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկել է 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին սոցիալ-տնտեսական տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով՝ կազմելով 4,9 տոկոս։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին ունեինք 5,2 տոկոս տնտեսական ակտիվություն։

Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կտրուկ նվազել է աճի տեմպը։

Պաշտոնական վիճակագրությունն ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է և գրանցված ցուցանիշներն ունեն իներցիոն բնույթ՝ հաշվի առնելով անցած տարվա ճգնաժամային տվյալները"։


 


 

Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները. Ղազինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին