22.11.2024
Ադրբեջանը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած անձանց. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի լրտեսներ Երևանո՞ւմ. Ոստիկանությունը պարզաբանում է

Նախօրեին ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել, որի վերաբերյալ ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ.

"Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:

Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել",- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:


VERELQ-ը տեղեկացնում է, որ Yerkir.am-ի հրապարակման համաձայն, սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ՝ հայտնում է


"Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է ադրբեջանի և թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի",- գրել է լրտվամիջոցը: