19.04.2025
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան. փաստաբան

Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Այս մասին Facvebook-ի իր էջում գրել է նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկու ամսով կալանավորվել է։


Ըստ ՀՔԾ-ի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ՀՔԾ-ի՝ նա նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ:


Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր երեկ՝ սեպտեմբերի 7-ին:

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար