Ո՛չ մի հաշտություն և ո՛չ մի խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Խաչիկ Ասրյան
Արևմուտքի օգնությամբ Հայաստանում իշխանությունը բռնազավթած Փաշինյան Նիկոլը Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրում է ընդունել և համակերպվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված օրակարգին. այն է՝ թուրքական և ադրբեջանական պայմաններով հաշտության և խաղաղության պայմանագրի ստորագրումը, որտեղ հայ ազգը պետք է մոռանա 20-րդ դարի սկզբին թուրքերի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը, պետք է ճանաչի այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ամբողջությամբ ընդգրկում է և մեր Սուրբ Արցախը: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
"Վերոնշյալ հակազգային և հակապետական ստորացուցիչ հաշտության և խաղաղության պայմանագրի ստորագրման արդյունքում՝ Հայաստանն ամբողջությամբ կվերածվի թուրքական վիլայեթի՝ շատ կարճ ժամանակում կլանվելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
Ցավալիորեն, Հայաստանի քաղաքական դաշտի նույնիսկ ընդդիմադիր համարվող հատվածը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ այսպես կոչված «արժանապատիվ» հաշտության և խաղաղության մասին, մինչդեռ ակնհայտ է, որ ոչ մի հաշտություն կամ խաղաղություն չի կարող լինել Հայաստանի և Հայաստանը ոչնչացնող՝ Հայաստանի ու Հայ ազգի թշնամի-հակառակորդների միջև, որոնց նպատակը դարեր շարունակ եղել և մնում է Հայաստանի ու Հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամբողջ տարածքը հռչակելով իրենց պատմական հայրենիք:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանի և Հայ ժողովրդի համար ոչ մի պարագայում և ոչ մի պայմանով չի կարող ընդունելի լինել Հայ ազգի դարավոր թշնամի-հակառակորդներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցում ու խաղաղություն, և մենք, ամբողջ Հայ ազգով, պետք է ամենօրյա ռեժիմով պատրաստվենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մոտ ապագայում կրկին մեր դեմ սանձազերծվող պատերազմներին դիմակայելուն, թշնամի-հակառակորդներին հակահարված տալուն և Աստծո կողմից Հայերիս տրված Հայկական բարձրավանդակն ու Հայ ազգը պաշտպանելուն:
Մերժելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտության և խաղաղության ցանկացած նախաձեռնություն՝ մենք կոչ ենք անում քրիստոսապաշտ, ընտանիքապաշտ, իրենց հերոսների շիրիմների առաջ միշտ խոնարհվող հայրենասեր քաղաքացիներին. պատրաստվե՛ք թուրքերի (ադրբեջանցիների) և թուրքհպատակ հայ տականքների դեմ վերջնական, հաղթական պայքարին ու սուրբ հաղթանակին":