31.10.2026
Փաշինյանն ու Կլաարը կարևորել են ՄԽ շրջանակում բանակցությունների վերսկսումը
prev Նախորդ նորություն

Մարտական դիրքում պահեստազորի սերժանտ է զոհվել. ՊՆ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:


 

Ադրբեջանի հենակետը, արգելապատնեշներն ու զինծառայողները պետք է անհապաղ հեռացվեն. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ