23.11.2024
Մարդիկ հայտնվում են անելանելի վիճակում ԴԱՀԿ ոչ պատշաճ ծանուցման պատճառով. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Համոզված եմ` բազմաթիվ նոր ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն ու Բրազիլիան. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.


«Ձերդ Գերազանցություն,


Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները:


Մեր երկրների միջև հաստատված բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը լուրջ նախադրյալներ են հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր բովանդակությամբ կհագեցնենք մեր երկկողմ օրակարգն ու բազմաթիվ նոր ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն ու Բրազիլիան:


Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։