23.11.2024
Ֆրանսիայի քաղաքացին Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց. ԱԱԾ (VIDEO)
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակման 501 նոր դեպք և 18 մահ մեկ օրում

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 501 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245765 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1581821 վերջին մեկ օրում` 4659 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 9702 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 85-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 229957 անձ` վերջին մեկ օրում 398 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4939 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1167 է: