23.11.2024
Կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման. Արմեն Գրիգորյան

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Լուսակերտում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրել է այս տարվա ամենամեծ զորավարժությունը, որում ներգրավված են եղել փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Զորավարժությանը ներկա էր նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Լրագրողների հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման:


Նրա խոսքով՝ այս պահին ոչ մի աշխատանք չի տարվում։ «Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի հնարավորինս արագ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, որպեսզի հնարավորինս արագ լուծի սահմանային ճգնաժամը», - հայտարարել է Արմեն Գրիգորյանը: