23.11.2024
Բուժել վերքերն ու առաջ գնալ. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը ԼՂՀ հռչակման 30-ամյակի առթիվ
prev Նախորդ նորություն

Այդպես է պետք. Վահագն Խաչատրյանը՝ կառավարության անդամների Արցախ չայցելելու մասին

Հայաստանի կառավարության անդամներն Արցախի անկախության 30-րդ տարեդարձին Ստեփանակերտում չեն, քանի որ այդպիսի որոշում է կայացվել։ Այդ մասին կառավարության սեպտեմբերի 2-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:


Նա նշել է, որ որոշում կա, այդպես է պետք: «Քաղաքական որոշում է կայացվել էդ ձևով անել։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձև անել»,- ասել է նա։


Այնուհետև նա անդրադարձել է Աբու Դաբիում տեղի ունեցող «IDEX-2021» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ցուցանմուշների բացակայությանը և հայկական տաղավարի դատարկ մնալուն՝ նախարարը նշել է, որ քննությունը շարունակվում է: Նա նաև հայտնեց, որ այդ ցուցադրության համար ուղարկված հայկական ապրանքները դեռ չի հաջողացրել վերադարձնել Հայաստան:


«Մասնագիտական առումով՝ բոլոր համաձայնությունները եղել են, այն ընկերությունը, որը պետք է էդ աշխատանքը կատարեր, պիտի ստենդները տեղափոխեր, ուղղակի էդ պարտավորությունները չի կատարել։ Մեր ապրանքները, որոնք պետք է ցուցադրվեին, դեռ չենք հաջողացրել վերադարձնել Հայաստան»,- ասել է նախարարը։