21.04.2025
Մանե Թանդիլյանը թողնում է պաշտոնը
prev Նախորդ նորություն

Վանաձորի թատրոնի «Անուշը» «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իր ծրագրում ընգրկել է նաև թատերական ներկայացում՝ օգոստոսի 27-ին բացօթյա բեմում ցուցադրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»: Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի խոսքով՝ Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ:
«Անուշ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Սաքանյանը, Էդգար Քոչարյանը, Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Աննա Խաչատրյանը և այլք:


Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: Օգոստոսի 28-ին կանցկացվի Հայաստանի Երգի պետական թատրոնի համերգը:

Մարտակերտում տուն մտած ադրբեջանցի զինծառայողի գործը փոխանցվել է Արցախի ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար