23.11.2024
Սյունիքը դանդաղ կտրվում է, ու մենք բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից մի քանի ուղղությամբ միջանցք ստանալ. Աբրահամյան

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կասկած չունի, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ։

"Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։

Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ մեզ համար առանցքային է, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու, նախկինում եղած մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա",- գրում է Աբրահամյանը։