23.11.2024
Եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների. ՊՆ
prev Նախորդ նորություն

Վարչապետը Հայաստանի 30-ամյա շրջափակումը ճեղքելու իրական հնարավորություն է տեսնում

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի շուրջ բարենպաստ պայմանների ձևավորման կարևոր գործիք է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, այս համատեքստում չափազանց կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ապահովման համար ստեղծված աշխատանքների օպերատիվ ու արդյունավետ անցկացումը: Կառավարությունը տեսնում է վերջին 30 տարիների ընթացքում գործող Հայաստանի շրջափակումը ճեղքելու իրական հնարավորություն։


«Սա շատ բարդ աշխատանք է, որին խոչընդոտում են ադրբեջանական կողմի սադրիչ հայտարարությունները այնտեղ ինչ-որ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ ոչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ էլ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ, որը լիովին նվիրված է հաղորդակցություններին, ոչ մի խոսք չկա Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին։ Խոսքը այլ բանի մասին է։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանը հնարավորություն է ստանալու Ադրբեջանի տարածքով ճանապարհների միջոցով Ռուսաստանի և Իրանի հետ կապի հաստատելու, այնպես էլ Ադրբեջանը հնարավորություն կստանա օգտագործել ՀՀ ճանապարհը Նախիջևանի հետ կապի համար», - հայտարարել է նա ։


Ընդ որում, նշել է Փաշինյանը, կառավարությունում չեն ժխտում, որ հաղորդակցության ապաշրջափակման հարցը որոշակի ռիսկեր է պարունակում Հայաստանի պետական շահերի համար: Այդ իսկ պատճառով կառավարության ծրագրում նշվում է, որ գործընթացը պետք է լինի առաջնահերթությունների թվում, բայց չի կարող իրականացվել Հայաստանի և Արցախի շահերի և անվտանգության հաշվին։