23.11.2024
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
prev Նախորդ նորություն

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի. նա ազատ է արձակվել

Օրեր առաջ ձերբակալված Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի: Նա ազատ է արձակվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրինա Յոլյանի հետ նույն օրը ձերբակալված Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Դատավորը բավարարել է ներկայացված միջնորդությունը:


Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչունցը և Սուսաննա Մկրտչյանը չեն կալանավորվի. նրանք ևս ազատ են արձակվել:


2021թ. օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեում որոշումներ էին կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:


2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել էին՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: