22.11.2024
Երևանում մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը
prev Նախորդ նորություն

Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը ոչ մի երկրի հետ տարածքների փոխանակման հարցով բանակցություններ չի վարում։ Այսպես է մեկնաբանել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը hetq.am պարբերականի հարցումը, որը վերաբերում է սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահների տեղակայմանը։


«Հայկական կողմից գործընթացի իրականացման իրավասու մարմինը պաշտպանության նախարարությունն է, սակայն ԱԳՆ-ն իր մասով մասնակցում է դրան։ Ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական շփման գծում իրականացվում է 1991թ.-ից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված եւ գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա», - ասված է ԱԳՆ պատասխանում:


Օգոստոսի 5-ին «Հետք»-ը գրել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։ Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել էր․ «Իրավունք ունեն»։ Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չէր պատասխանել և հեռախոսն անջատել էր։


Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ևս ուղեկալներ կտեղադրեն, իսկ Ազատամուտ գյուղում ռուսները գտնվում են օգոստոսի 5-ից։


Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում