8.06.2025
Փաշինյանին վերացնելու մասին հայտարարության համար Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է զորամիավորման նորանշանակ հրամանատարին

Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները նախանշված ուղղություններում պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները:


Արշակ Կարապետյանը հաջողություն է մաղթել գնդապետ Վահրամ Գրիգորյանին, համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, այսուհետ ևս հստակ կկատարի իր առջև դրված բոլոր, նախևառաջ՝ սահմանների լիարժեք պաշտպանության խնդիրները։


 


 


 

Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. ուղևորներից մեկը մահացել է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին