25.11.2024
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման դիմումների ժամկետ է սահմանվել. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Հատուկ հերթապահություն է իրականացվում Սևանա լճի վրա

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։


«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։


Այսօր լճից դուրս է բերվել մանրաձկան ապօրինի 14 ցանց:


Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:


Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։


Հիշեցնենք, որ մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։