1.11.2026
Սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս
prev Նախորդ նորություն

ԱՀ նախագահը ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 9-ին ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին:


Երկրի ղեկավարն իր խոսքում կարևորել է ջավախահայության ակտիվ ներգրավվածությունը Հայրենիքի համար կարևոր գործընթացներում՝ ի մասնավորի նշելով Հիմնադրամի խողովակով անցած տարվա աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցությունը:


Հանդիպման ընթացքում, ի նշան երախտագիտության, նախագահ Հարությունյանը Հիմնադրամի ղեկավար Կարեն Պապիկյանին Շնորհակալագիր է հանձնել:


 

Մարտունու մի քանի համայնքներ հայտնվել են ադրբեջանական ԶՈւ-ի նշանառության տակ. Արցախի ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ