21.04.2025
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 194 902 պատվաստում
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն այցելել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում կայացել է ԱԽ գրասենյակի Հայկ Պետրոսյանի ու երկօրյա այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի Facebook-ի էջից։


«Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:


Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին», – ասվում է ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում:


 

Ընդդիմության 16 պատգամավորների նկատմամբ կիրառված է խափանման միջոց. Ղազինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար