25.11.2024
Մաճկալաշեն համայնքի բնակիչը գերեվարվել է. բանակցում են նրան վերադարձնելու համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն չի կրակել Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ. Արարատի մարզպետարան

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասված է Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:

«Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է հաղորդագրության մեջ։