26.11.2024
Ալիևը հաստատեց ուժի կիրառումը տարածաշրջանում գործիք դարձնելու Ադրբեջանի մոտեցումները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ներկան ու ապագան. լույս է տեսել ժողովածու

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը հրատարակել են հոդվածների ժողովածու «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները» վերնագրով: 

Հրատարակությունն իրենից ներկայացնում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունեցող հայ հայտնի քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև առաջատար փորձագետների հեղինակային հոդվածների ժողովածու այդ դաշինքի գործերի ներկա վիճակի և զարգացման տեսանելի հեռանկարների վերաբերյալ: Ներկայացված են նաև փորձագիտական կարծիքներ դաշինքի կատարելագործման խնդիրների մասին:

Կազմողն ու նախաբանի հեղինակը «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն է: Գլխավոր խմբագիրը Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն է:




Արժեքավոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի VIII գումարման առաջին նստաշրջանին առընչված  այս հրատարակությունը կոչված է առաջատար քաղաքական և հասարակական շրջանակներում խթանելու հետագա քննարկումներ Հայաստան-Ռուսաստան  ռազմավարական դաշինքի որակական նորացման հասունացած հարցերի վերաբերյալ:


Ժողովածուն հասցեագրված է քաղաքական ու հասարակական  գործիչներին, փորձագետներին, լրագրողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, որոնք հետազոտում են քաղաքական,  տնտեսական գործընթացներն ու միջազգային հարաբերությունները, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակին: Լույս ընծայման առաջին օրն իսկ այս գիրքը տարածվել է առաջատար քաղաքական ուժերի, հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում  աշխատող  հասարակական  կազմակերպությունների  շրջանում, առաջատար հայկական ԶԼՄ-ներում: Բավարար քանակով այն տարածվել է նաև Հայաստանի խոշորագույն գրադարաններում:


Հրատարակիչները հույս ունեն, որ հոդվածների այս ժողովածուն աշխույժ արձագանք  կառաջացնի հայ և ռուս հասարակություններում: