26.11.2024
ՊՆ-ն հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողի անունը
prev Նախորդ նորություն

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունն ավարտվել է

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար:


Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:


Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում են նույն հարցին: Պատասխանող կողմն է ԿԸՀ-ն: