26.11.2024
Հայաստանը պատրաստ է ջանքեր գործադրել Կանադայի հետ հարաբերությունների խթանման ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են մի քանի ուղղություններում. ԱԻՊԾ

2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած հարավային թևի մի քանի ուղղություններում։

Արդյունքների մասին Արցախի ԱԻ պետական ծառայությունը հավելյալ հաղորդագրություն կհրապարակի երեկոյան։

Ռազմական գործողություններից հետո իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հունիսի 30-ի տվյալներով` տարհանվել է 1588 աճյուն։