27.11.2024
Հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռազմագերիների վերադարձը չի կարող շաղկապվել այլ գործընթացների հետ. Սոս Ավետիսյան

Ռազմագերիների վերադարձը բացառապես հումանիտար հարց է, այն չի կարող կապվել այլ գործընթացների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» իշխող դաշինքի անդամ Սոս Ավետիսյանը։


Նրա խոսքով՝ հենց այդ սկզբունքի վրա է հիմնվում հայկական դիվանագիտությունը, այդ թվում՝ խորհրդարանական։ «Մեր եվրոպացի գործընկերները հստակ հայտարարում են, որ անընդունելի է ռազմագերիների վերադարձի հարցը բանակցությունների առեւտրի առարկա դարձնելը», - հայտարարել է Ավետիսյանը: Նա հիշեցրել է, որ այս հարցի քննարկման շրջանակներում ընթացիկ տարվա ապրիլին բոլոր ելույթ ունեցողները նշել են բոլոր ռազմագերիներին առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու անհրաժեշտությունը:


Ավետիսյանը նաև ընդգծել է, որ այդ հարցն առանձին կետ է ներառվել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին:


Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում զրուցել է այդ կառույցում ադրբեջանցի պատվիրակության ղեկավարի հետ, ով հայտարարել է, որ «հայ ռազմագերիների վերադարձի հարցի քննարկումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: