7.09.2025
Լուրեր են շրջանառում, թե ադրբեջանցիները արցախցիներին բնակարանների վաճառք են առաջարկում
prev Նախորդ նորություն

Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն անպատժելի կերպով խախտի մարդու իրավունքները. Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, անդրադառնալով հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում սկսված կեղծ դատավարության փաստին, անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները:


«Ռազմագերիներին դատապարտելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և ևս մեկ ապացույց նրա, որ Ադրբեջանն ակնհայտորեն անարգում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,- նշել է Շիֆը՝ հավելել, որ մինչև իրենք աշխատանքներ են տանում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին:


«Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն անպատժելի կերպով խախտի մարդու իրավունքներն ու ոտնահարի միջազգային նորմերը»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը «Ֆեյսբուք»-ի իր էջում:



 


 

Արմեն Սարգսյանն ու Հայկ Չոբանյանը քննարկել են գիտատեխնիկական ոլորտի զարգացումը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը