24.11.2024
Հերթական ապատեղեկատվություն. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Արդեն 1585. Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն:


Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:


2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:


Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: