22.11.2024
Մասունքները՝ տոպրակներում. Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն
prev Նախորդ նորություն

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը սկսել է իր գործունեությունը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը սկսել է իր գործունեությունը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:


«Այժմ հասունացել է այն պահը, որ այս գործունեությունն ավելի պրոֆեսիոնալ ու համակարգված դառնա, իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այդ նպատակով մի խումբ անհատ նախաձեռնողներով ստեղծել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, որի գործունեության մեկնարկը տրվելու է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մենք նպատակ ունենք այս հիմնադրամը դարձնել երեխաների առողջության իրավունքի ապահովման հարթակ և հավատում ենք, որ մեր հասարակության մեջ բնակվող յուրաքանչյուր երեխա պետք է ունենա առողջ լինելու հնարավորություն:


Ձեզնից շատերը կհիշեն, որ արդեն քանի տարի է՝ երազում եմ այս հիմնադրամի ստեղծման մասին, պարբերաբար խոսում դրա մասին, և դա հնարավոր դարձավ հիմա, երբ երկիրը կանգնած է բազում մարտահրավերների առջև. ներկայում նման հիմնադրամի ձևավորման անհրաժեշտությունն առավել կարևոր է»,- գրել է Մարտիրոսյանը:


Նա հայտնել է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արտակ Բեգլարյանը, խորհրդի մյուս անդամները նույնպես իրենց ոլորտի առաջատար մասնագետներ են:


«Այսպիսով, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն օգնելու է երեխաներին, որոնք ունեն մանկական քաղցկեղ և արյան խնդիրներ, երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք, քրոնիկ շնչառական խնդիրներ, իմունային համակարգի խանգարումներ և կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ»,- եզրափակել է Մարտիրոսյանը:


Հիմնադրամի գործունեության վերաբերյալ բոլոր մանրամասներին քաղաքացիները կարող են ծանոթանալ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.hfc.am հասցեով: