23.11.2024
Մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը. Փաշինյանը՝ Կութի բնակիչներին
prev Նախորդ նորություն

Մեր գերիները գործիք են դարձել որոշակի լրացուցիչ զիջումների համար. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իր համար հասկանալի չէ, թե ինչու են մինչև այսօր գերիներն Ադրբեջանում գտնվում։


«Վստահություն ունեմ, որ նրանց պահում են մեկ նպատակով՝ մեզանից ինչ-որ բան պոկելու կամ ճիշտ պահի այս իշխանություններին ինչ-որ ժեստ անելու համար»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը։ 


Նա նշել է, որ մեր գերիները գործիք են դարձել աշխարհաքաղաքական կամ տվյալ դեպքում պատերազմից հետո որոշակի լրացուցիչ զիջումների համար։


«Մոտակա մեկ ամսվա ընթացքում որոշակի լուծումներ լինելու են և այդ լուծումներից բոլորս տեսնելու ենք, թե ինչի համար են մեր քաղաքացիներին 6 ամիս գերեվարության մեջ պահում։ Առնվազն մի քանի ամիս առաջ հարցը պետք է վերջնական լուծում ստանար»,- հավելել է նա: