20.04.2025
Թշնամին անպատիժ մտել է մեր տարածք, առևտրի առարկա դարձրել մեր եղբայրների կյանքը. Ղարամյան
prev Նախորդ նորություն

Գերեվարված վեց հայ զինծառայողների հարցով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ-ին

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովուման պահանջով։

"Ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը",- հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:


 

Կութում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական ԶՈՒ-ն առևանգել է ՀՀ զինծառայողների. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար